Տեսչական մարմինը տուգանել է «ԳԱԶ ՕԻԼ» ընկերությանը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳԱԶ ՕԻԼ» ՍՊԸ-ն (լցակայանի գործունեության հասցե` Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։

Այս մասին հայտնել են տեսչական մարմնից:

Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ այս լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Կիսվել սոց․ ցանցերում