Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ:
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Դավիթ Ալեքսանյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»,- ասվում է հրամանագրում:
