Դիտում ՝ 30 062
Աբովյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի բաց դասական աճուրդ
………………………………

Աճուրդը կայանալու է 2024 թվականի մարտի 4-ին ժամը 11:00-ին, Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրպ. 1, 2-րդ հարկ):

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։

Մասնակցության վճարը սահմանված է 14000 դրամ:

Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ։

Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։

Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը, ժամը 11:00:
Մանրամասները՝