Ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել Ալեքսեյ Նավալնիի մшհվшն լուրին

Մի շարք պետությունների առաջնորդներ և դիվանագետներ արձագանքել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին։

Դրանց առաջին արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հայտարարելով, որ Նավալնիի մահվան շուրջ բոլոր փաստերը պետք է պարզվեն, իսկ Ռուսաստանը պետք է լուրջ հարցերի պատասխանի:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ «Նավալնին մահով վճարեց Ռուսաստան վերադառնալու իր խիզախության համար»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նավալնու մահվան համր Ռուսաստանի իշխանություններին է պատասխանատու համարել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ մեղադրանք է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ ակնհայտ համարելով, որ նրան սպանել են։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը լուրը համարել է սարսափելի նորություն և հայտարարել, թե Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցադրել է անհավանական խիզախություն՝ լինելով ռուսական ժողովրդավարության ամենակարկառուն պաշտպանը։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է, որ Ալեքսեյ Նավալնին իր կյանքով վճարեց ճնշման համակարգին դիմադրելու համար։

Սպիտակ տունը դեռ չի արձագանքել:

Ռուսաստանի իշխանությունների կողմից առաջինն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նաև Զախորովան է հայտարարություն արել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Կիսվել սոց․ ցանցերում