Լևոն Արոնյանը 3-րդն է Գերմանիայում ընթացող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում:

Վերջին խաղափուլում հայ շախմատիստը հաղթանակ տարավ Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ:

Մրցաշարին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 8 շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը:

Արդյունքում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Մագնուս Կարլսեն

2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա

3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան։

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում