2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու։
Այս մասին հայտնում է Business Press News լրատվականը՝ հղում անելով Վրաստանի Պետական ծառայությունների զարգացման գործակալությանը:
Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում աշխատանքի թույլտվությունների ամենամեծ թիվը՝ գրեթե մեկ քառորդը, տրվել է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում են Բելառուսը և Չինաստանը։ Ավելի կոնկրետ, ըստ երկրների աշխատանքային կացության թույլտվությունների թիվը հետևյալն է.
- Ռուսաստան՝ 1 241,
- Բելառուս՝ 871,
- Չինաստան՝ 731,
- Թուրքիա՝ 658,
- Հնդկաստան՝ 443,
- Իրան՝ 275,
- Ուկրաինա՝ 204,
- Ադրբեջան՝ 140,
- Թուրքմենստան՝ 91,
- Ղազախստան՝ 83,
- Թաիլանդ՝ 67,
- Իսրայել՝ 49,
- Տաջիկստան՝ 43,
- Մեծ Բրիտանիա՝ 38,
- ԱՄՆ՝ 28,
- Հայաստան՝ 28,
- Ֆիլիպիններ՝ 27,
- Ֆրանսիա՝ 26,
- Ֆիջի՝ 26,
- Իսպանիա՝ 24:
Ի դեպ, օտարերկրացիների համար Վրաստանում աշխատանքային բնակություն ստանալը պարտադիր է 2014 թվականի սեպտեմբերից։
