ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադрբեջшնի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին ասված է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում