Oգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս քաղաքի սկզբնամասում, դեռև անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Մասիս քաղաքի խորհրդանիշ «Մասիս» տառերով տուֆե քանդակին՝ մասամբ վնասելով այն:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասիսի համայանքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ` Վոլոդյա Սահակյանը։Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատվանդանը համարվում է պատմամշակութային արժեք։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/25/1245029
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ը հայտնվել է Մասիս քաղաքի խորհրդանիշներից համարվող «Մասիս» տուֆե պատվանդանի տարածքում՝ մասամբ վնասելով այն. կա վիրավոր
