Օտարերկրացին փորձել է Հայաստանից մոտ 6,2 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր անցկացնել Վրաստան

Վրաստանի մաքսային ծառայողները Սադախլոյի անցակետով (Հայաստանի հետ սահման) 16,7 հազար լարի (մոտ 6,2 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր ներմուծելու փորձ են կասեցրել:

Այս մասին, ըստ վրացական աղբյուրների, հայտնել է Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։

Զննությամբ օտարերկրյա քաղաքացուց առգրավվել են 171,1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր։ Թե ո՞ր երկրի քաղաքացի է իրավախախտը, չի նշվում։

Օտարերկրացու գործը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։

Կիսվել սոց․ ցանցերում