Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պատրաստվել պատերազմի:
Այս մասին Լուկաշենկոն խոսել է ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:
«Բելառուսին պատերազմ պետք չէ, բայց մենք պետք է դրան պատրաստ լինենք և՛ մտավոր, և՛ ռազմավարական առումով: Ինչ վերաբերում է պահի լրջության գիտակցմանը. եկեք դեն նետենք գլոբալ հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորության մասին բոլոր պատրանքները», — ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին տեղակայված է ՆԱՏՕ-ի 32 հազար զինծառայող, ինչպես նաև ավելի քան 1 հազար զրահամեքենա, մոտ 160 հրետանային համակարգ և ականանետ, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Լուկաշենկոյի կարծիքով՝ «հավաքական Արևմուտքի ախորժակը և ակտիվությունը միայն կավելանան»։
Հանդիպմանը Բելառուսի նախագահը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի մասին։ Նա ասել է, որ տարածաշրջանում բացահայտ հնչում են միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, և ամբողջական քաղաքներ ջնջվում են աշխարհի երեսից։
«Ստացվում է, որ դա կարելի է անել առանց պատժամիջոցների տակ ընկնելու, այսպես կոչված քաղաքակիրթ հասարակության աչքում վտարանդի չդառնալ», — հավելել է նա։
