Տիրան Խաչատրյանը էդպես էլ վախեցավ գալ քննիչ հանձնաժողով, բայց պարզվեց՝ լոթի տղա է, գնում է կողքի կուպեն՝ կրակի. Քոչարյան

10 օր առաջ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հսկայական նյութ եմ ուղարկել գլխավոր դատախազին:

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պարտությունը հասկացանք, բայց էդ քաոտիկ կառավարումն ինչի՞ արդյունքում էր: Տիրան Խաչատրյանը, որ ղեկավարում էր հարավը, էդպես էլ վախեցավ գալ քննիչ հանձնաժողով: Պարզվեց՝ ինքը էնպես լոթի տղա է, երբ որ ատրճանակը վրան գնում է կողքի կուպեում կրակելու: Ես իրեն շատ լավ գիտեմ դեռ Պռոշյան սովխոզից, երբ դեռ չգիտեր, որ գեներալի ուսադիր է ստանալու, որովհետև Դաշնակցության անդամ է եղել, և մի պահ պաշտպանական գերատեսչությունում քաղաքական ուժերը՝ հանձին Արթուր Աղաբեկյանի կադրային քաղաքականությամբ, ՀՅԴ շատ ներկայացուցիչներ, որտեղ կան բազմաթիվ ազնիվ կռված տղերք, նշանակվեցին: Բայց երբ դու կուսակցական մոտեցումներդ չես փոխում, դառնաս զինվորական, դառնում ես փորձանք, էն, ինչ եղավ նոյեմբերի 9-ից հետո, երբ բանակը փորձեցին խառնել քաղաքական խժդժությունների մեջ»,- ասել է նա:

Ըստ Քոչարյանի՝ սա անթույլատրելի է. «Մենք հաղթահարեցինք այդ ճգնաժամը: Դա հետևանք ունեցավ հետագայի համար, կարծում եմ՝ այո»:

Կիսվել սոց․ ցանցերում