Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկшխությանը, տшրածքային ամբողջականությանը, խшղшղության ձգտումներին. Մակրոն

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Սյունիքում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով` Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. «Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»։

Ֆրանսիան կշարունակի նաև վճռականորեն աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

Կիսվել սոց․ ցանցերում