Ըստ պաշտոնական հաղորդագրության, փետրվարի 13-ին Սյունիքի Ներքին հանդ վայրում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, ռուսական սահմանապահները թույլ չեն տվել ԵՄ առաքելությանը մուտք գործել այդ տարածք: Այս կապակցությամբ, Փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության մեկամյա տարեդարձի արարողությանը հաջորդած ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, պատասխանել է.. ,,Հարցը պետք է տալ ռուսական կողմին: Հայաստանում մենք հյուրի կարգավիճակում ենք: Որպես ընդունող կողմ այդ հարցով Հայաստանը պետք է զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ,,:
Իսկ ես, որպես ՀՀ քաղաքացի և Հայաստանի անկախ պետականության ջատագով, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Պարոնայք, Ինչու՞ չեք զբաղվում այդ հարցով: Ի՞նչ գործ ունեն ռուասկան սահմանապահները (իրականում՝ օկուպանտները) հայ – ադրբեջանական և հայ իրանական սահմանին: Մինչև ե՞րբ եք հանդուրժելու դրանց չարորակ մահաբեր ներկայությունը: Ե՞րբ եք վերջապես ուժ գտնելու ձեր մեջ և ,,ճանապարհելու,, դրանց:
