ՀՀ-ն քայլերի կդիմի Մпսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված Քшմիլ Զեյնшլիի գործով․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի վերաբերյալ։

«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ հարցի հետ կապված կոլեգիալ քննարկում պետք է լինի․ «Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին: Ժամեր անց նա ազատ է արձակվել:

Կիսվել սոց․ ցանցերում