Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են, գրում է Sputnik Արմենիան։
2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։
.jpg)
Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում
Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու է աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։
.jpg)
Վարոյի թևավոր երջանկությունը
«Սոնան իմ թևերն է»,– ասում է Վարազդատը։
Ձայնը մեղմանում է։ Չէ՞ որ անգամ այս կարգավիճակում Սոնան իր կողքին մնաց։ Մեկմեկու խոստացել են իրար կողքի լինել մինչև կյանքի վերջ։ Սա Վարազդատին եռակի, քառակի ուժ է տալիս` հաղթահարելու մեծ ու փոքր խնդիրները, կյանքն ավելի թեթև ապրելու։
«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։
.jpg)
