Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև:

Այս իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Բորիս Ջոնսոնը նույնպես Կիևում է»,- գրել է Գոնչարենկոն։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, Վլադիմիր Զելենսկին կմասնակցի G7 երկրների առաջնորդների առաջին առցանց հանդիպմանը, որը կանցկացվի Իտալիայի նախագահությամբ, որը նախատեսված է այսօր՝ փետրվարի 24-ին։

Կիսվել սոց․ ցանցերում