Փարաքարում կկառուցվի շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոց․ Դավիթ Մինասյան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցման» աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը։

«Նախագծով նախատեսվում է կառուցել նոր մարզադպրոց՝ շուրջ 3000 քմ ընդհանուր տարածքով, որից՝
 մարզադպրոցի շենք՝ 817.2 քմ,
 ասֆալտ և սալվածք՝ 1090 քմ,
 կանաչապատ տարածք՝ 1162 քմ։

Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 533 մլն ՀՀ դրամ։
Մարզադպրոցի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկի նպատակով ՀՀ Կառավարությունը 23․02․2024թ․ նիստով հատկացրեց 165․3 մլն դրամ։

Փարաքար համայնքի տարածքում կառուցվող մարզադպրոցը նախատեսված է բոքսի, ծանրամարտի և ըմբշամարտի համար:

Մարզադպրոցի շենքը երկհարկանի է՝ կիսանկուղային և վերգետնյա մեկ հարկով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:

Մարզադպրոցի համար նախատեսված տարածքը գտնվում է համայնքի կենտրոնական մասում: Շենքին կից ՝ ավելի բարձր նիշի վրա գտնվում են համայնքի արվեստի դպրոցը և սպորտ դպրոցը, նոր կառուցվող շենքը փաստացի դառնում է տվյալ կառույցների հետ մարզակրթական համալիրի մի մաս:

Կիսվել սոց․ ցանցերում