Հարսս իրա եղածը թողում, իմ իրերնա օգտագործում։ Երեկ էլ ֆենս վերցրել էր, որ մազերը ֆեներ, էն էլ ձեռից քցել ջարդելա։ Էսօր եմ տեսե, առավոտ ուզում էի մի հատ ինձ կարգի բերեյի, որ գնամ գործի, էն էլ հարսս կթողի, որ իրերը տեղում մնան։ Կատաղել էի հելա գնացի իրա սենյակ, որ հասկանմ, թե ոնց ենք էս հարցը լուծում, էն էլ դուռը բացի ընենց բան եմ տեսե, բերանս բացա մնացե։

Համ ֆենն էի մոռացե, համ էլ դաժը մի պահ անուն ազգանունս մառացա։ Ուրմեն հարսիս տեղը, իրա տղերի մեջ հարևանս էր քնած։ Ընենց գոռացի, որ խեղճ մարդը, միանգամից աչքերը բացցե, ասում եմ դու ինչ գործ ունես իմ տուն, էն էլ հարսիս սենյակում։ Ինքն էլ պապանձվելա, հազիվ աչքերնա տրորում, ձեն չի հանում։ Մեկ էլ էտ հաին հարսս ու տղես կուխնիայից եկան։
Ասում եմ էս ինչա նշանակում, տղես էլ թե բա մամ ջան մի քիչ կամաց, տենում ես մարդը քնածա, արի կուխնիա ես ամեն ինչ կբացատրեմ։ Վերջը բանից պարզվումա, որ էս հարևանիս կնիկը տնից դուսա հանե, ինքն էլ զանգելա տղուս։ Տղուս խիղճն էլ չի տարե, ասելա լավ տանեմ թո իմ սենյակը քնի, մի քիչ հանգստնա։ Էտի էն հարևանս ա, որ մեզ նեղ պահին պարտքով փողա տվե, արժի իրան օգնելը։
