«Չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակը հանդիպել է ուսանողների հետ, ներկայացրել ՀՀ նոր հնարավորությունները

Շիրակի լոգիստիկ կենտրոնի՝ «չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը Հայաստանի պետական տնտեսագիտական և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարաններում մասնագիտացված կուրսերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է լոգիստիկայի զարգացման ոլորտում Հայաստանի նոր հնարավորությունները։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, և նշում, որ հանդիպումների ընթացքում Շառլ Մալասը անդրադարձել է նախագծի իրականացման համար նախաձեռնվող քայլերին ու ակնկալվող արդյունքներին և ընդգծել այդ նախաձեռնության իրականացման կարևորությունը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից։

 

Կիսվել սոց․ ցանցերում