Անթալիայում կայացել է Բшյրшմով — Լավրով հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել

Անթալիայում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարների հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը և տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում