Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:
Այս մասին Փամբուխչյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:
Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:
Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- ասված է գրառման մեջ:
