Հրապարակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
