Ռոբերտն ու Սերժը արմատապես վերանայեցին Աрցшխ-Ռпւսшստան հարաբերությունները’ ի հեճուկս Հայաստանի

Ախ, երանի թե մի հայ լրագրող Լավրովին տար ոչ միայն նախորդ գրառման հարցերը, այլ պահանջեր բացատրություն իրենց ռազմաբազայից թուրքերին հանձնված Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների մասին. դա մեզ անհայտ որ պայմանագրի շրջանակներում էր? Դա կարևոր է, որովհետև այդ մարդկանց հեղաշրջումով Արցախում իշխանության բերածները’ Սերժն ու Ռոբերտը խրոխտ հայտարարեցին Երևանում, որ այսուհետ Արցախի դաշնակիցը Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանը, հատկապես, որ վերջինս Պրահայում «դավաճանել» էր լավրովենց… Ասել է թե’ Ռոբերտն ու Սերժը արմատապես վերանայեցին Արցախ-Ռուսաստան հարաբերությունները’ ի հեճուկս Հայաստանի։ Բա մնացածն ինչու եղավ? Բա իրենց օգտին «վերանայողներն» ինչու հանձնվեցին թուրքին? 2020թ. եռակողմ հայտարարություններում, Ալմա Աթիի հռչակագրում ու Պրահայի պայմանավորվածություններում էլ այդպիսի կետեր չկան…

Կիսվել սոց․ ցանցերում