Հայ երիտասարդները երազում են, որ ապրենք համերաշխ, մենք ունենք ֆանտաստիկ հարաբերությունների պատմություն. Զախարովա

«Հայաստանն ու Ռուսաստանը  կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, մենք ունենք ֆանտաստիկ հարաբերությունների պատմություն և ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար:

Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով Երիտասարդության համաշխարհային փառատոնում հայ երիտասարդների մասնակցությանը՝ դիվանագետը նշել է.

«Ոչ թե ես եմ ասում Հայաստանի տղաներին, այլ հայաստանցի տղաները գալիս են այս փառատոնի շրջանակներում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում լուսանկարվել և նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք կապրենք խաղաղ ու համերաշխ։ Եվ դա պետք է լինի ու կլինի, ես դրանում կասկած չունեմ, ապագայում, նոր սերունդների համար երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը»։

Կիսվել սոց․ ցանցերում