Ուժգին պшյթյուն և հրդեհ Տուվայի ՋԷԿ-ում. կա 23 տուժած և զпհ (լուսանկարներ, տեսանյութ)

Տուվայի Շագոնար քաղաքի TEK-4 կաթսայատանը պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է 23 մարդ, 1 հոգի մահացել է հիվանդանոցում, անհետ կորած աշխատողներ չկան։

Ուլուգ-Խեմ շրջանի Շագոնար քաղաքում TEK-4-ի կաթսայատանը պայթյունի մասին հաղորդագրություն է ստացվել  առավոտյան ժամը 08:49-ին (ՀՀ ժամանակով՝ 05:49-ին):

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչությունից հայտնում են, որ կաթսայատան շենքում հրդեհ է բռնկվել և թանձր ծուխ է գոյացել։

Պայթյունը տեղի է ունեցել վառելիքի մատակարարման կետում՝ կոնտեյներում, կաթսայատան կաթսաները չեն վնասվել, հայտնում է Ուլուգ-Խեմի շրջանի վարչակազմը «Վկոնտակտ»-ի իր էջում։

Հրդեհը մեկուսացվել է 50 քմ տարածքում։ Ավելի ուշ բաց հրդեհը ևս վերացվել է, Շագոնար քաղաքի կաթսայատից չորս մարդ է դուրս բերվել:

Շագոնարում ջեռուցման կենտրոնացված մատակարարումը դադարեցվել է 62 բազմաբնակարան և 216 մասնավոր շենքում, որտեղ բնակվում է մոտ 4 հազար մարդ։

Միջադեպի հետևանքով տուժել է 23 մարդ, 15-ը այրվածքներով և վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից վեցի վիճակը ծանր է։ Ութ տուժած բուժօգնություն է ստացել ամբուլատոր հիմունքներով, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մեկ մարդ հիվանդանոցում մահացել է։

Ի սկզբանե հաղորդվում էր, որ 3 աշխատակցի որոնողական աշխատանքներ են տարվում, սակայն, ըստ թարմացված տեղեկությունների, անհայտ կորածներ չկան, և ամբողջ հերթափոխի ինքնությունը պարզվել է։

Տուվայի ղեկավարը հրահանգել է Շագոնարսկայա ՋՊԿ-ում հրդեհից տուժածներին տեղափոխել Կիզիլի թիվ 1 հանրապետական հիվանդանոց։ Շագոնար է ժամանել շտապօգնության օդային ուղղաթիռը, 15 տուժած տարհանվել է։

Արտակարգ իրավիճակի մասին տեղեկություն ստանալուց հետո դեպքի վայր է ժամանել թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի 7 հոգուց և 4 տեխնիկայից բաղկացած մարտական հաշվարկը։ Դեպքի վայր է ուղարկվել նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Տուվայի Հանրապետության գլխավոր տնօրինության օպերատիվ խումբը, Տուվայի ղեկավարը, ստեղծվել է օպերատիվ շտաբ, հանրապետությունում սահմանվել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ռեժիմ։

Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Տուվայի Հանրապետության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել  Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 293 հոդվածի հատկանիշներով (անփութություն, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս):

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն անձամբ է վերահսկել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելը։

Տուվայի առողջապահության նախարարությունը հայտարարել է վթարի հետևանքով տուժածների արյան հավաքման մասին։

Տուվայի Շագոնարի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են, հայտարարել է հանրապետության կրթության նախարար Ելենա Խարդիկովան։

 

https://armtimes.com/hy/article/281798t.me/armtimes_com/1956

Կիսվել սոց․ ցանցերում