Հայաստանը ոչ մի տեղ չի գնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ե՛վ տնտեսական, և՛ անվտանգային առումով դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը, միայն հունվարին արտաքին առևտուրը Էմիրաթների հետ հասել է 16 տոկոսի, անցած հունվարի եղել է 4 տոկոս»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում։
«Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը»,- հավելեց նա։
