Նուլանդը ամերիկյան դիվանագիտության «էպոխալ» ֆիգուրներից է

Վիկտորիա Նուլանդը հեռանում է: Թերեւս չափազանցություն չի լինի ասել, որ Նուլանդը ամերիկյան դիվանագիտության «էպոխալ» ֆիգուրներից է: Մոտ երեք տասնամյակի դիվանագիտական աշխատանքի մեծ փորձառությամբ Նուլանդը հրաժարական էր տվել 2017-ին՝ Թրամփի ընտրվելուց հետո:
Բայդենի պաշտոնամուտից հետո նա վերադարձավ՝ որպես պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ, որն ըստ էության երրորդ դեմքն է պետքարտուղարությունում: Այժմ նա հայտարարում է հրաժարականի մասին, որի պատճառները չեն մանրամասնվում:
Արդյո՞ք Թրամփի հեռանալուց հետո վերադարձած Նուլանդը հեռանում է Թրամփի վերադառնալուց առաջ:
Կիսվել սոց․ ցանցերում