Դիտում ՝ 23 642
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել է հերթական նիստ, որի օրակարգում է եղել ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունը, որի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Փետրվարի 26-ին Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։