ՍՈՒԴԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է․ ԹПՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Սուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին՝ Մուհամմեդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհան Ռահմանը, վթարի է ենթարկվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, երիտասարդի վարած մոտոցիկլետը բախվել է մեքենային։
Միջադեպի ժամանակ մոտոցիկլետը շրջվել է, նախագահի որդին վիրավորվել է։ Ռահմանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բիլքենդի քաղաքային հիվանդանոց։

Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է։

 

Կիսվել սոց․ ցանցերում