Հարգարժան պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ուզում եմ Ձեզ տեղեկացնել Չարենցավան համայնքի Արզական (Աղվերան) գյուղում առկա մի խնդրի մասին, որը արդեն տևական ժամանակ է լուծում չի ստանում։ Խնդիրը վերաբերվում է ջրին, որը կներկայացնեմ ստորև.
Արզականը հայտնի է իր առատ ջրային ռեսուրսներով, որից մի ահռելի բաժին Խողովակաշարով հասնում է մինչև Երևան։ Արզականում կան մի շարք հյուրանոցներ, որոնց մի մասը օգտվում է գյուղի խմելու ջրից։ Արզականում հոսող Դալար գետի ամբողջ երկայնքով տեղակայված են բազմաթիվ հանգստյան գոտիներ, որոնք նույնպես օգտվում են գյուղի խմելու ջրից։ Նշվածներից մի մասը ապահովված է լողավազանով, և բացի այն, որ տվյալ հանգստյան գոտիների ծորակները միշտ գտնվում են բաց վիճակում և ջուրը անդադար հոսում է, նրանք լողավազանը լցնում են նույն խմելու ջրով, իսկ ահա նույն ժամանակ ամառվա այս շոգ եղանակին բնակչության մի ստվար զանգված զրկված է խմելու ջրից, իսկ Չարենցավան համայնքի կերած խմած համայնքապետ Շահգալդյանը քայլ անգամ չի անում խնդրին լուծում տալու համար։ Խնդրում եմ վերահսկողություն սահմանել և տեղի բնակչությանը ապահովել անհրաժեշտ չափի ջրով!!!
