Ակտիվիստը ներկով ու դшնшկով ոչնչացրել է բրիտանացի լորդ Բալֆուրի հնագույն դիմանկարը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ակտիվիստը ոչնչացրել է Քեմբրիջի համալսարանի հնագույն դիմանկարը։ Վանդալիզմի պատասխանատվությունը ստանձնած պաղեստինամետ խմբավորումը հայտարարել է, որ ուշադրություն է հրավիրում պաղեստինյան ժողովրդի արյունահեղության վրա:

Դիմանկարում պատկերված է լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրը՝ երկրի նախկին վարչապետը։ Հենց նա է 1917 թվականին ստորագրել հռչակագիրը, որով համաձայնել է Պաղեստինի տարածքում ազգային հրեական պետության ստեղծմանը։

Ակտիվիստը ներկ է ցողել դիմանկարի վրա, ապա դանակով կտրել կտավը։

Դիմանկարը նկարվել է 1914 թվականին նկարիչ Ֆիլիպ Ալեքսիուս դե Լասլոյի կողմից։ Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացել է սոցիալական ցանցերից։ Ակտիվիստին դեռ չեն գտել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում