Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցած արարողության ժամանակ բարձրացվել է դաշինքի պաշտոնական անդամ դարձած Շվեդիայի դրոշը։
Ի պատիվ թագավորության դրոշի բարձրացման՝ դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մասնակցությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում Շվեդիայի հաշվին ավելացնել դաշինքի երկրների թիվը, որոնք իրենց տարածքում միջուկային զենք են տեղակայում:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանից ռազմական վտանգ չի տեսնում։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին, Շվեդիան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին և պաշտոնապես դարձել 32-րդ անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում:
