ԻՐԱՆԱԿԱՆ «ՎԱՐԴԱՎԱՌՆ» ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՄԲ

Իրանում Չահարշանբե-Սուրի կոչվող տոնակատարության ժամանակ 8 մարդ է մահացել, ևս 330-ը՝ վնասվածքներ ստացել: Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։

Նշվում է, որ 28 մարդ զրկվել է վերջույթներից, 159-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ևս 113-ը`աչքերի այրվածքներ: Գործակալության տեղեկություններով՝ 11 մարդ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են:

Չահարշանբե-Սուրին կրակի տոն է, որի հաջորդում է իրանական Նոր տարին՝ Նովրուզը (տոնում են մարտի 21-ին)։ Տոնը խորհրդանշում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։
Տոնակատարությունները մեկնարկում են 2-3 շաբաթ առաջ: Երեկոյան ժամերին իրանցիները փողոցներում խարույկ են վառում և ցատկում դրանց վրայով։

 

Կիսվել սոց․ ցանցերում