«Ազգային առաջընթաց»-ն ու «Մայր Հայաստան»-ը չեն մասնակցի տրանսպորտի սակագնին վերաբերող նախագծի քվեարկությանը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու տրանսպորտի սակագնին վերաբերող նախագծի քվեարկությանը։

Ավելի վաղ ավագանիների ընդդիմադիր անդամները առաջարկել էին հարցն օրակարգից հանել։

Նրանք կոչ արեցին մյուս խմբակցություններին՝ չմասնակցել, քանի որ, ըստ նրանց, անգամ դեմ քվեարկելը կնշանակի կիսել այս որոշման ընդունման պատասխանատվությունը։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարեց՝ ամեն կերպ պատրաստ են քվեարկությունը տապալել։

Հիշեցնենք՝ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով առաջարկվում է՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Նշվում է, որ ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Կիսվել սոց․ ցանցերում