Մարտի 15-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հական Ֆիդանի 9-րդ եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպի գործընկերների հետ անհատական ձևաչափով, կկայանա նաև արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։
Հանդիպման օրակարգը չի հրապարակվել:
