Ղшրшբшղում 2 шդрբեջшնցի ոստիկան է մшհшցել. հայտնի է պատճառը

Ադրբեջանցի երկու ոստիկան մահացու վիրավորում է ստացել ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Ղարաբաղում, ուր ոստիկանության աշխատակիցներ են ուղարկվել։ Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Միջադեպը ներկայումս հետաքննվում է։

Կիսվել սոց․ ցանցերում