Կանխատեսվել է ծիրանենիների մասսայական ծաղկում. որ շրջաններում և երբ է սպասվում այն

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը:

Այս մասին հայտնում է ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Նշվում է, որ Արմավիրի մարզում էլ ծաղկում կլինի մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր։

Կիսվել սոց․ ցանցերում