«Լուկոյլ»-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսը ինքնասպան է եղել իր աշխատասենյակում։
Հաղորդվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի Սրետենսկի բուլվարում գտնվող «Lukoil» գրասենյակի աշխատասենյակում։
Նշվել է, որ Ռոբերտուսը մի քանի ժամ չի լքել իր աշխատասենյակը և չի պատասխանել հեռախոսազանգերին։ Ընկերության ավագ նախագահ Օլեգ Փաշաևը անհանգստացել է, որ Ռոբերտուսը, չնայած գրասենյակում է, չի պատասխանում իր հեռախոսազանգերին, և գնացել է աշխատասենյակ: Փաշաևը ներս է մտել և հայտնաբերել Վիտալի Ռոբերտուսի դին՝ աշխատասենյակի զուգարանում պարանից կախված։
Նշենք, որ ընկերությունը Ռոբերտուսի մահվան մասին տեղեկություն է տարածել մարտի 12-ին, սակայն չի նշել ինքնասպանության մասին տեղեկությունը:
