Զատկի տոնին ընդառաջ ուսումնասիրվել է ձվի շուկան. սպասվու՞մ են գնային փոփոխություններ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետՀանդիպմանը մասնակցել է  նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

ՄՊՀ-ից հայտնում են, որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումներըինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։

Կիսվել սոց․ ցանցերում