Երբ կա զինվшծ հակամшրտություն, պшտերшզմի հանցագործության հնարավորությունը միշտ մեծ է

 

Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի քրեական իրավունքի եւ դատավարության, միջազգային իրավունքի եւ հանրային միջազգային իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ  Զաֆեռլինգը, երեկ  «Միջազգային հանցագործությունների  պատժի իրավական գործիքակազմերի, ՄԱԿ-ի Քրեական դատարանի  լիազորությունների եւ դատարանի հնարավորությունների մասին» հանդիպում-քննարկման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Այս պայմաններում, երբ կա զինված հակամարտություն, պատերազմի հանցագործության հնարավորությունը միշտ մեծ է:  Իհարկե, հարցը վերաբերում է առկա ապացույցներին, որոնք կհիմնավորեն այդ հանգամանքը: Յուրաքանչյուր պետություն, որն ընդունել է իրավունքների փաստաթուղթը, ունի համապատասխան իրավազորություն: Միջազգային քրեական դատարանը նույնպես կարող է ունենալ համապատասխան իրավազորություն` այդ գործերը քննելու համար, բայց այդ իրավազորությունը չունի հետադարձ ուժ: Միջազգային քրեական դատարանը կունենա այդ գործերը քննելու իրավազորություն միայն պետության անդամակցությունից հետո: Այն պետությունը կարող է դիմել, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու  հայցադիմում ներկայացնել,  որի տարածքին վերաբերում են հանցագործությունները: Բայց քանի որ Հայաստանն այդ ժամանակ անդամ-պետություն չէր, բնականաբար, չի կարող դիմել»:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գուրգեն Պետրոսյանն էլ նշեց, որ 2021 թվականից ի վեր Միջազգային քրեական դատարանն ունի իրավազորություն, եւ ցանկացած  պաշտպանվող  անձի դեմ  կատարված ոտնձգությունը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Ըստ նրա` եթե ռազմագերու նկատմամբ տեղի է ունեցել սպանություն, խոշտանգում, ապա դա Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո է:

«Միջազգային իրավունքում կա տարանջատում. մեկը վերաբերում է պաշտպանվող անձին, մյուսը զինվորին: Զինվորի եւ պաշտպանվող անձի միջեւ կա մեծ տարբերություն, որովհետեւ եթե զինված ընդհարում է տեղի ունենում, ապա զինվորի գործողությունները լեգիտիմ են: Սակայն, երբ զինվորը վայր է դնում զենքը կամ հայտնվում է ռազմագերու կարգավիճակում կամ ի վիճակի չէ պայքարելու, ապա այդ դեպքում իր նկատմամբ կատարված ցանկացած ոտնձգություն դառնում է պատերազմական հանցագործություն: Քաղաքացու նկատմամբ ոտնձգություններն էլ են դառնում պատերազմական հանցագործություններ»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում