«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր (մարտի 15) երեկոյան ժամերից «մտնում ենք տեղումնառատ փուլ»:
Գրառմանը կից նա դրել է ամպրոպի, անձրևի և ձյան տեսքով էմոջիներ:
Հիշեցնենք՝ եղանակային կանխատեսման համաձայն՝ առաջիկա օրերին սպասվում են անձրևի և թաց ձյան տեսքով տեղումներ, քամու ուժգնացում:
