Լևոն Արոնյանը հшղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում

Կայացավ ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում անցկացվող American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչը, որի հաղթող դարձավ Լևոն Արոնյանը։

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը Ռեյ Ռոբսոնն էր։ Լևոնը հաղթեց ամերիկացի շախմատիստին 2-0 հաշվով։

Արոնյանի մրցակիցը սուպերեզրափակիչում կլինի կամ Ֆաբիանո Կարուանան, կամ Ուեսլի Սոն։

Նշենք որ Արոնյանը քառորդ եզրափակիչում հաղթել էր ամերիկահայ Սամուել Սևյանին։ Կիսաեզրափակիչում Լևոնը հաղթել է Ֆաբիանո Կարուանային։

Կիսվել սոց․ ցանցերում