Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստան։

Ստոլտենբերգին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Նախատեսված են Ստոլտենբերգի հանդիպումները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը ժամանել է Հարավային Կովկաս տարածաշրջանային այցով: Երեկ նա Ադրբեջանում էր, իսկ վաղը՝ մարտի 19-ին, կժամանի Հայաստան։

Կիսվել սոց․ ցանցերում