Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

Մարտի 15-ին ձերբակաված Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու նույն բաժնի ավագ մասնագետը կալանավորվել են:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին արգելք։

Կիսվել սոց․ ցանցերում