Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ստոլտենբերգը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին:

«ՆԱՏՕ-ն ձեր կողքին է, երբ դուք շարունակում եք շարժվել ավելի ուժեղ ժողովրդավարության և ինտեգրման ճանապարհով, ինչպես նաև՝ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման, որով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է նա:

Ըստ լրատվամիջոցների՝ նախատեսված է նաև Ստոլտենբերգի հանդիպումը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստոլտենբերգն այսօր ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Ստոլտենբերգը ժամանել է Հարավային Կովկաս տարածաշրջանային այցով․ երեկ նա ժամանել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կգա Հայաստան, որտեղ էլ  կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կիսվել սոց․ ցանցերում