Քաղաքագետ, ԵՊՀ դասախոս Գարիկ Քեռյանը գրում է.
ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Վ. Պուտինին շնորհավորող պետական ղեկավարների ցանկը ցույց է տալիս արդի երկփեղկված միջազգային կարգում ով, որ բևեռում է: Ուրեմն Պուտինին շնորհավորողների ցանկում համաշխարհային քաղաքականության մեջ ծանրքաշային պետական առաջնորդներից են Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի ղեկավարները: Միջին քաշային կարգից Բելոռուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, ԿԺԴՀ ղեկավարները և այլն: Պարզ երևում է Հավաքական Արևմուտքի հակառակորդ առանցքը՝ ՌԴ-Իրան-Չինաստան և նրան հարող Հնդկաստան: Արևմուտքից միահամուռ ոչ մի շնորհավորանք, ընտրություններն անօրինական են, Պուտինը լեգիտիմ չէ: Եվ հետաքրքիր իրողություն, Բաքվում Ալիևը այսօր ողջագուրվել է Ստոլտենբերգի հետ, ձեռքի հետ էլ շնորհավորել Պուտինին: Այ այսպես են ճիշտ մանյովրում և մնում ջրի երեսին: Ինչ ասեմ, հմուտ է դիվանագիտության մեջ, դրա համար էլ շարունակում է հաղթարշավը: Հեռուստաէկրաններին դարակազմիկ հարցազրույցներ տվող կառկառուն ,,քաղաքագետները,, գուցե լուսավորեն մեզ, իմանանք Ադրբեջանը, որ բևեռում է: Նաև խնդրենք, որ Իրենց յոթ հարկանի, բարդ բառակապակցություններով, ուղղություն ցույց տան, մնանք հետամնաց եվրասիական գոտում և դուրս գանք ՀԱՊԿ-ից, թե մտնենք զարգացած ԵՄ և հզոր ՆԱՏՕ: Երկու տեղում էլ Ալիևը Էրդողանի հովանու տակ հարգված և արժեքավոր գործընկեր է և հաստատ Հայաստանին նոր զիջումներ է պարտադրելու:
