ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

«Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը»:

Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր առաջին այցն է Հայաստան, այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացել առկա քաղաքական երկխոսությւոնը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը անհատապես հարամարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար շար կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնելու համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյնաը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ մեծապես կարևորում են Հայաստանի մասնակցությունը խաղապահ գործողություններին և այն համարում են կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում. «Հայկական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, և երբ 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր ՀՀ-ն ավելացրեց իր խաղաղապահ անձնակազմը ևս 17-ով»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում