Երկրպագուն տրիբունայից նետվել է Հոլանդի վրա՝ գոլը տոնելու ժամանակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ երկրպագուն տրիբունայից նետվել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վրա։

Երկրպագուն «Բրամել Լեյն» ստադիոնի խաղադաշտին մոտ տեղակայված տրիբունայից նետվել է խաղացողի վրա։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքել են և երկրպագուին դուրսեն  բերել խաղադաշտից։

Աղբյուրը՝ Armsport.am:

Կիսվել սոց․ ցանցերում