Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առաջին իսկ րոպեներին տեղեկացել է մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City համերգասրահում տեղի ունեցած հրաձգության մասին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ նախագահը շարունակում է տեղեկատվություն ստանալ արտակարգ իրավիճակների և ձեռնարկվող միջոցառումների մասին բոլոր համապատասխան ծառայությունների միջոցով։
«Նախագահը տվել է բոլոր անհրաժեշտ հանձնարարականները»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։
