ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից:
Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,- ասված է ԱԳՆ-ի ցավակցության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։
